Կինն իր վեց երեխաներին անվանել է ավտոմեքենաների անուններով

Թայլանդում ծնողներն, ովքեր միանգամից 6 երեխա են ունեցել, նորածիններին կնքել են սիրելի ավտոմեքենաների մակնիշների անուններով` Ֆորչուն (Toyota Fortuner), Աուդի, Պորշե, Մինի, Ֆոլկսվագեն և Ֆիատ,- հաղորդում է Bangkok Post թերթը:

Կինը հղիացել է արհեստական բեղմնավորմամբ, քանի որ զույգը երկար ժամանակ չէր կարողանում երեխա ունենալ: Վեց երեխաների ծնվելուց հետո ծնողները ստիպված են եղել վարձել միանգամից 3 դայակ:

mamul.am