2019 թվականի մայիսի 15-ից գործարկվեց Երեւանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային գրանցման համակարգը:
Համակարգը ժամանակին ոչ միանշանակ ընդունվեց քաղաքացիների մոտ: Բողոքներն ու դժգոհությունները ծնողների կողմից բազում էին: Ծնողները հիմնականում բողոքում էին համակարգում առաջացած տեխնիկական խնդիրներից, ինչի հետևանքով չէին կարողանում երեխային իրենց ուզած դպրոցում գրանցել:
Ի՞նչ խնդիրների առաջ էր կանգեցնում ծնողներին առցանց գրանցումը Համակարգի գործարկման օրը տեխնիկական խնդիրներ ծագեցին, որի պատճառով բազմաթիվ ծնողներ փաստի առաջ կանգնեցին:
Ծնողների հիմնական վրդովմունքն այն էր, որ չեն կարողացել իրենց տան հարակից դպրոցում գրանցել երեխային, ինչի հետևանքով ամեն օր ստիպված են լինելու երկար ճանապարհ անցնել այլ դպրոց հաճախելու համար: Ծրագրային խնդիրներ նույնպես առաջացել էին՝ երբ օրինակ ծրագիրը 6-ը լրացած երեխայի տարիքը չէր կարողացել կարդալ՝ նրան տարիքը համարելով ոչ բավարար դպրոցում սովորելու համար: Այնուհետև, երբ ծրագիրը թարմացվել էր, տվյալ երեխայի ծնողը կրկին փորձել էր, սակայն արդեն իրենց ցանկացած դպրոցում ազատ տեղեր չէին եղել:
Ո՞րն էր համակարգի նպատակը:
Առցանց համակարգի գործարկման նպատակն է բոլորի համար ստեղծել հավասար հնարավորություններ, ապահովել թափանցիկություն, հարմարավետություն եւ բացառել արտոնյալ դպրոցներ ու ծնողներ ունենալու փաստը: Բոլոր ծնողների համար կապահովվեն հավասար մեկնարկային պայմաններ. յուրաքանչյուր ծնող իր երեխային կարող է ընդունել Երեւան քաղաքի ցանկացած պետական դպրոց: Նախկինում ծնողները չէին կարող իմանալ, թե իրենց ուզած դպրոցում քանի տեղ է ազատ, մինչդեռ նոր համակարգն այդ հնարավորությունն ընձեռում է: Ծրագիրը փորձնական էր, այն սկզբում մշակվել էր միայն Երեւանի պետական հանրակրթական դպրոցների համար:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։



