11 երեխաների մայրը այդքան երեխա է ունեցել, որպեսզի մեր պետությունը զինվորի կարիք չունենա: Այս մասին այսօր` հոկտեմբերի 31-ին հրավիրված ասուլիսին ասաց «Բազմազավակ մայրեր» ՀԿ-ի խորհրդի անդամ, 11 երեխաների մայր Արմենուհի Մանուկյանը:
Այնինչ նրա խոսքով, երբ ինչ-որ տեղ են դիմում, ասում են, թե բան ու գործ չեք ունեցել, որ այդքան երեխա եք ունեցել: «Ինչպե՞ս կարելի է:
«Միասին երդում ենք կերել, որ կունենանք շատ երեխաներ եւ կշարունակենք մեր ազգը: Բայց պահանջում ենք, որ նախագահը, պետությունը իր ուշադրությունը սեւեռի բազմազավակ մայրերին եւ ընտանիքներին»:
«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Մարգարիտա Հովսեփյանն ասաց, որ իրենք ունեն ծրագիր, որի համաձայն` կազմակերպությնա բազմազավակ մայրերը արտադրական աշխատանքերով կզբաղվեն եւ կապահովեն իրենց ծախսերը: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ասաց, որ Գերմանիայում ընդունված օրենքի համաձայն բազմազավակ մայրերը մի շարք արտոնություններ ունեն: Օրինակ, առանց քննության ընդունվել բուհ եւ նրանց իրավունք չունեն ազատել աշխատանքից:



