Մանկաբարձ-գինեկոլոգի «Երազ» բալետ-ֆատանզիան կներկայացվի Ստանիսլավսկու թատրոնում

Մանկաբարձ-գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանն ու պարուհի Ժակլին Սարխոշյանի «Երազ» բալետ-ֆանտազիան կներկայացվի հանդիսատեսի դատին ապրիլի 11-ին եւ 12-ին Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Երազ»-ի պրեմիերան կայացել էր 2012 թվականի նոյեմբերին, սակայն այն ժամանակ բալետային ներկայացումը «Ես գալիս եմ մայրիկ» բարեգործական ակցիայի մի մասն էր: 2013-ին «Երազ»-ը նույն թատրոնի բեմում կլինի արդեն

որպես կոմերցիոն ներկայացում:

«Երազ» բալետ-ֆանտազիայում ներգրաված են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 12 պարողներ: Մեկ գործողությամբ բալետ-ֆանտազիան պատմում է նկարչուհի հերոսուհու մասին, ով իր իդեալին փնտրելով` չի գնահատում այն, ինչ ունի կողքին: Առաջին բեմելից հետո բեմադրիչ Ժակլին Սարխոշյանը որոշել է ներկայացումն ուժեղացնել թե տեխնիկապես, թե էմոցիոնալ առումով:

Ավազի անիմացիան իրականացվել է Արտյոմ Ներսեսի կողմից, սոպրանոն Լուսինե Ազարյանն է: