ԱՄՆ-ում տարեկան ծնվում է շուրջ 4 մլն երեխա. նոր մայրացած կանանց 25-50%-ի մոտ նկատվում է միօրինակ, սուր ցավ՝ բթամատից մինչև դաստակ։ Կանայք նշում են, որ այդ ուժեղ, շամփրող ցավն առաջանում է անգամ փոքրիկ շարժումներից, և ձեռքն օգտագործելը դառնում է շատ դժվար։ Այս մասին հաղորդում է Tert.am-ը՝ վկայակոչելով «Արմենիա» հեռուստատեսության «Ամերիկայի ձայն» լրատուն։
Նորամայրերի բթամատի ցավերի մասին բժիշկ Դեյվիդ Քեյնն ասել է, որ «մոր բթամատը» նոր գիտաբառ է բժշկական բառարաններում, և այնքան անդիմադրելի է, որ մայրերը բողոքում են՝ եթե ամեն անգամ է
Այս ցավն, ըստ բժշկի, պայմանավորված է երեխային ոչ ճիշտ գրկելով. դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ ծանր երեխաներն այնտեղ բավական շատ են, իսկ մինչև երկու տարեկան երեխաների 10%-ից ավելին թույլատրելի քաշից ավելին է կշռում։
«Մոր բթամատի» ախտանիշն առավել խնդրահարուց է այն մայրիկների համար, ովքեր հաճախ են խոսում բթամատը թմրեցնող բջջային հեռախոսներով և իրենց առաջնեկին լույս աշխարհ են բերել մեծ տարիքում։
Internettv.am