Սիրելի՛ ծնողներ, տատիկներ, պապիկներ ու պարզապես ընթերցողներ, մեր երկրում տիրող իրավիճակը անհանգստացնում է բոլորիս՝ փոքրից մեծ:
Հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիները շուրջ մեկ ամիս փողոցներում ու հրապարակներում պայքարում են մեր իրավունքների համար: Ուսումնական հաստատություններում դասադուլ է, աշխատավայրերում՝ գործադուլ: «Իմ փոքրիկ»-ը ևս միանում է համաժողովրդական պայքարին՝ հայտարարելով գործադուլ:
Երկրում տիրող իրավիճակը կայունանալուն պես խոստանում ենք վերադառնալ նորմալ աշխատանքային ռիթմին ու շարունակել ներկայացնել բազմաթիվ օգտակար նյութեր: Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառած անհարմարության համար:
Մի կորցրեք ձեր ներսում ապրող արդար, ազնիվ ու բարի մանուկին, որը շատ արագ տարբերում է սուտն ու կեղծիքը և չի տրվում սադրանքների:
Մաղթում ենք խաղաղություն ու կայունություն մեր երկրին, ազատ, ուրախ և անհոգ օրեր՝ մեր հայրենակիցներին:
Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»-ի աշխատակազմ











