Այսօր՝ կառավարության նիստի ընթացքում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեպքերը տեղայնացված են ու շատ կոնկրետ։
Ըստ նրա՝ ուսումնական գործընթացը կասեցնելու անհրաժեշտություն չկա։ «Նրանք մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ: Դեռևս նման հարցի քննարկման կարիք չկա, խուճապի կարիք՝ ևս։ Ամենօրյա ռեժիմով օպերատիվ աշխատում ենք բոլոր ներգրավված նախարարությունների հետ, ու եթե նման հարց ու կարիք լինի, որոշումը մեկ օրում կկայացնենք: Կառավարության նիստի փակ հատվածում այս հարցին ևս կնադրադառնանք»,-ասաց Ավինյանը:
Իսկ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դպրոցներում հաճախելիությունը 90 տոկոս է, մարզերում՝ ավելի քիչ։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հարցին, թե հնարավո՞ր է դասերը հետաձգվեն, նախարարը պատասխանեց, որ հարցը կքննարկվի։



