Որքա՞ն կերկարաձգվի դպրոցական արձակուրդը․ ԿԳՄՍՆ-ն ճշտող հայտարարություն է տարածել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը: 

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ «Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսվում է նաև հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգել ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ»: Ավելի մանրամասն՝ այստեղ։

Լուրը, որ դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, տարածել էին տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը։