«Աստղիկ» ԲԿ-ում եռյակ է ծնվել՝ երեք աղջիկ։ Նրանք լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից:
Ըստ ԲԿ-ի՝ քույրիկները ծնվել էին անհաս․ մեկ ամիս «Աստղիկ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո դուրս են գրվել լիարժեք առողջ: Ընտանիքը, որն արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ դիմավորեց փոքրիկներին։