Ռոբերտ Թաֆթսը Մինեսոթա նահանգի 22-հոգանոց Դորսեթ համայնքի առաջնորդ է ընտրվել, չնայած, նա դեռ մանկապարտեզ է հաճախում:
4-ամյա երեխան ընտրվել է “Դորսեթի համը” փառատոնի ժամանակ անցկացված ավանդական քվեարկության արդյունքում:
Փառաոտնի ժամանակ քվերակության համար գլխարկի մեջ
Փոքրիկ Ռոբերտը, որին բոլորը Բոբի են անվանում “ղեկավարում է”մի համայնք, որում ընդամենը 22 մարդ կա:
“Նա պարզապես ապշեցուցիչ երեխա է: Հիանալի արտահայտում է մտքերը ու ասես իսկական էներգիայի գունդ լինի” , - մանկահասակ քաղաքապետին այդպես է նկարագրել Դորսեթի մշտաբնակներից մեկը:
Բոբբի Թաֆթսի պարտականությունների մեջ է մտնում երգեցողությունն ու պարերն իր համաքաղաքացիների հետ: Հաճախ քաղաքապետին կարելի է տեսնել փողոցներում` լայնեզր գլխարկով ու ձեռնափայտով:
Ֆինանսական գործերով փոքրիկը ստիպված չէ զբաղվել. դա տեղի գործարարների գործն է:
Թաֆթսն իր իրավասությունները կփոխանցի հաջորդ “Դորսեթի համը” փառատոնի հաղթողին, որը տեղի կունենա օգոստոսին:
Աղբյուրը` Ankakh.com



