ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այսուհետև անհրաժեշտ չէ ուղեգրի հետ միասին բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»: Նախարարի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Քիչ առաջ ստորագրեցի հրաման, որն էականորեն կպարզեցնի պետական պատվերի շրջանակում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը:
Այլևս անհրաժեշտ չի լինի ուղեգրի հետ միասին բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»: Կարիք կլինի ներկայացնել միայն երեխայի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդական, անձնագիր):
Հրամանը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից»:



