Երկու օրում Երևանում 196 երեխա է ծնվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 22-24-ը մայրաքաղաքում ծնվել է 196 երեխա՝ 118 տղա և 78 աղջիկ:

Բոլոր փոքրիկներին, անկախ ծննդյան վայրից, մաղթում ենք երջանիկ և անհոգ մանկություն: