Մասնագետները նշում են, որ երկրորդային ծուխը մինչև 1 տարեկան երեխաների մոտ բարձրացնում է հանկարծամահության վտանգը։ World Vision Armenia-ն պատրաստել է հոլովակ, որը ներկայացնում է, թե ինչ հիվանդություններ ու խնդիրներ կարող են առաջանալ երկրորդային ծխի հետևանքով։ Ի դեպ, հոլովակի հեղինակները նշում են, որ հոլովակում նկարահանված տղամարդիկ նկարահանումներից հետո հրաժարվել են ծխախոտից։



