Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով: Նախատեսվում է որոշմանն օրենքի ուժ տալ 2019 թ․ ապրիլից։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Որոշվել է մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով: Փոխտնօրեններն ու տնօրենները դեռևս դուրս կմնան այս որոշումից»,- նշեց քաղաքապետը՝ ավելացնելով, որ այս նպատակով բյուջեից տարեկան 1 մլրդ դրամ է հատկացվելու:



