Էկվադորի բանաններում սապատավոր ճանճեր են հայտնաբերվել․ Հայաստանը բանանի 90%-ն այնտեղից է ներկրում․ Hetq.am

Օրերս ռուսաստանյան «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ Էկվադորից ներկրված բանանները չեն համապատասխանում անվտանգության նորմերին։ Մասնավորապես, այս տարվա դեկտեմբերի 11-ին Էկվադորից Սանկտ Պետերբուրգ ներկրված բանանի երկու խմբաքանակում բազմակեր սապատավոր ճանճեր են հայտնաբերվել:

Հաշվի առնելով, որ սա առաջին դեպքը չէ, և որ դրանք պարունակում են առողջության համար վտանգավոր սապատավոր ճանճեր՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, որ եթե նմանատիպ խախտումները պարբերական բնույթ կրեն, ապա մարմինն իրեն իրավունք է կվերապահի ժամանակավոր սահմանափակումներ դնել Էկվադորից ներկրվող բանանի վրա։

 

«Սապատավոր ճանճը (Megaselia scalaris (Loew)) տարածված վնասատու է, համարվում է խոլերիայի կրող։ Հաճախ վարակում է ալյուրը, սոյան, կարտոֆիլը, բանանը, սեխը, պանիրը, ձուկը։ Այն կարող է զգալի վնաս հասցնել նաև սնկերի տնկարկներին։

Բացի այդ, կարող է վարակել ինչպես կենդանիներին, այնպես էլ՝ մարդկանց։ Օրինակ, մի շարք սապատավոր ճանճեր ունակ են ներթափանցելու մաշկի վերքերի, աղիների, թոքերի, աչքերի լորձաթաղանթի մեջ, և միզասեռական համակարգի օրգաններ։

 

Հայաստան ներկրվող բանանի զգալի մասը բերվում է Էկվադորից։ Մասնավորապես, 2015-2019թթ. հոկտեմբերին ներկրվել է մոտ 74 հազար տոննա բանան, որից 88 %-ը՝ Էկվադորից։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստան է ներկրվել 48,8 մլն ԱՄՆ դոլարի բանան։

Բացի Էկվադորից, Հայաստանը բանան է ներկրում նաև՝ Կոստա Ռիկայից, Ռուսաստանից, Կոլումբիայից, Գվատեմալայից, Վիետնամից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, ինչպես նաև՝ Գերմանիայից և Ֆրանսիայից։

Վերջին 5 տարիներին Հայաստանը բանան գրեթե չի արտահանել։ 2018-2019թթ հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում արտահանվել է ընդամնեը 15 տոննա բանան՝ ընդհանուր 11 300 ԱՄՆ դոլար արժողությամբ։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։