Աշխարհում ամեն 4-րդ երեխան տառապում է թերսնումից. Save the Children

Save the Children երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն` մոլորակի ամեն 4-րդ երեխան տառապում է թերսնումից: Իսկ առաջիկա 15 տարիներին խրոնիկ թերսնման պատճառով շուրջ կես միլիարդ երեխա ենթակա կլինի լուրջ առողջական խնդիրների վտանգին:

Ըստ Save the Children-ի` խրոնիկ թերսնումը հիմնականում թաքնված ճգնաժամ է համարվում, սակայն դրանից ամեն ժամ աշխարհում 300 երեխա է մահանում: Դա կազմում է տարեկան մոտ 2 մլն մանկական մահացութան դեպք: Save the Children-ն ահազանգել է, որ եթե քայլեր չձեռնարկվեն, մինչև 2025 թ-ը խրոնիկ թերսնումից առաջացած բարդացումներից

տառապող երեխաների թիվը կկազմի 450 մլն:

Սովն աշխարհում առավել տարածված երևույթ է դարձել վերջին 2 տասնամյակում, սակայն 2011-ի Սովի միջազգային ինդեքսի համաձայն 6 երկիր ունի ամենաբարձր ցուցանիշներն այս առումով, որոնցից 5-ը աֆրիկյան երկրներ են` Կոնգոն, Բուրունդին, Կոմորյան կղզիները, Սվազիլենդը, Կոտ դ'Իվուարը:

Արձանագրված է, որ Աֆրիկայում 5 երեխաներից 2-ի աճը խանգարված է: Խոսքն ընդհանուր մոտ 60 մլն երեխայի մասին է: 

Նշված է նաև, որ Թուրքիան, Քուվեյթը, Մալայզիան և Մեքսիկան ամենից մեծ հաջողությունն են արձանագրել սովի հաղահարման հարցում:

Tert.am