Հարգելի´ մայրիկներ և հայրիկներ, երկար ժամանակ է՝ մենք պատասխանում ենք ձեր հարցերին, քննարկում ձեզ հուզող թեմաները, փորձում բավարարել ձեր հետաքրքրությունները, օգտակար լինել ձեր բալիկներին և ձեր ընտանիքին: Այդ ընթացքում, հատկապես ընթերցողների հարցերին պատասխանելիս, հաճախակի ենք երկմտել՝ արդյոք կբավարարի՞ տվյալ պատասխանը հարցատուին, արդյոք կսպառի՞ հարցը ամբողջությամբ, արդյոք կօգնի՞ լուծել խնդիրը: Բնականաբար մեր այս երկմտանքն այդպես էլ չի փարատվել, և մենք վստահ չենք, որ միայն առցանց պատասխաններով կարելի է լիարժեք սպառել մեր ընթերցողների հետաքրքրություներն ու փարատել անհանգստությունը: Հաճախ է պատահում, որ հարցն ընթերցելիս
Հերթական անգամ «ԻՄ ՓՈՔՐԻԿ»-ի ընթերցողների հարցերին պատասխանելիս, ամենաճիշտ պատասխանները փնտրելիս եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է հանդիպում կազմակերպել: Գաղափարը, կարծես, անմիջապես դարձավ որոշում: Եվ ահա հայտարարության տեսքով հրապարակում ենք.
«ԻՄ ՓՈՔՐԻԿ»-ի անձնակազմը և «ԵՐԿՈՒՍՈՎ» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը՝ Անուշ Ալեքսանյանի հետ միասին, հրավիրում են մայրիկներին ու հայրիկներին` իրենց փոքրիկների հետ միասին հանդիպման: Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, ժամը 16:30-17:00 «ԵՐԿՈՒՍՈՎ» հոգեբանական մասնագիտացված կենտրոնում: Հանդիպման ընթացքում դուք կկարողանաք ձեր հարցերը հղել արդեն լավ ծանոթ հոգեբանին, մտահոգությունները կիսել մնացած ծնողների հետ, հարցեր ուղղել «ԻՄ ՓՈՔՐԻԿ»-ի փոորձառու անձնակազմին:
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է միայն զանգահարել և գրանցվել` 010 58 48 38 հեռախոսահամարով: Սիրով սպասում ենք բոլորիդ:
Մանկական հավատարմությամբ ՝ «ԻՄ ՓՈՔՐԻԿ»