«A+SKILLS» անգլերենի ուսուցման կենտրոնն ուրախ է մայրիկներին տեղեկացնել, որ ստեղծվում է անգլերենի խմբակ՝ 4-5 տարեկան երեխաների համար:
Դասընթացը տևելու է 90 րոպե և ներառելու է տարբեր խաղեր, հնչյունական վարժություններ, բառապաշարի հարստացում, զրույցներ տարբեր թեմաների շուրջ, դերային խաղեր, գրավոր վարժություններ:
Հանդիպումները շաբաթական երկու անգամ են՝ երեքշաբթի և հինգշաբթի՝ 19:00-20:30: Դասընթացի արժեքն ամսական 18.000 դրամ է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 055 096 374927 կամ 077 374925:



