Ինտերնետում 5-ամյա երեխան դրույքներ է արել եւ տանուլ տվել 50 000 ֆունտ սթերլինգ

Հնգամյա տղան օգտվել է մոր սիրեկանի համակարգչից, որը միացված էր մնացել, եւ սկսել է դրույքներ անել Spreadex-ի ինտերնետ կայքերում:

Կայքը հնարավորություն է տալիս ոսկու, արծաթի ու նաֆթի գների ավելացման կամ իջեցման հետ կապված դրույքներ կատարել: Փոքրիկը տանուլ է տվել 50 000 ֆունտսթերլինք (ավելի քան 78 հազ. դոլար):

Ինքը` սիրեկանը բացակայել է երկու օր, որոնց ընթացքում էլ արվել են խաղադրույքները: Spreadex-ը պահանջել է մոր սիրեկանից «փոխհատուցել վնասը»: Գործը հասել է դատարան:

Դատավար Դեւիդ Դոնալդսոնը, ուշադիր ուսումնասիրելով պայմանագրի պայմանների 49 էջ, որոշում է կաացրել. « Պայմանագրի դրույթները բոլորովին խելքին մոտ չեն եւ ստիպում են հաճախորդին փոխհատուցել ֆինանսական կորուստները, որոնք նա չի կատարել»:

News.am