Որո՞նք են Հղի կերակրող մայր և երեխա ունեցող դատապարտյալի պատժի կրման առանձնահատկությունները:
Տիգրան Սահակյան
ՀՀ ԱՆ ՔԿՎ կազմ-վերլուծական իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր.
-Ուղղիչ հիմնարկում անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել մանկատուն՝
Դատապարտյալին կարելի է թույլատրել նաև երեխայի հետ բնակություն:
Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալների համար նախատեսված խցերում կամ կացարաններում տեղադրվում են միահարկ մահճակալներ, յուրաքանչյուր երեխայի տրվում է մանկական մահճակալ, իսկ խցերը կամ կացարաններն ապահովվում են տաք ջրով: Երեխա ունեցող անձանց համար պետք է հատկացված լինի զբոսանքի համար նախատեսված կանաչապատված կամ խաղահրապարակ ունեցող բակ:
Դատապարտյալի համաձայնությամբ նրա՝ մինչև երեք տարեկան երեխան կարող է հանձնվել ազգականի, ինչպես նաև հոգաբարձության և խնամակալության մարմնի որոշմամբ՝ այլ անձանց խնամքին, իսկ երեք տարին լրանալուց հետո՝ դատապարտյալի ընտրությամբ ուղարկվել մանկատուն կամ համապատասխան այլ հաստատություն:
Ուղղիչ հիմնարկին կից մանկատանը պահվող երեխայի երեք տարին լրանալուց հետո ուղղիչ հիմնարկի պետը կարող է մանկատանը երեխային պահելու ժամկետը երկարաձգել մինչև ծնողի պատժի ժամկետի ավարտը, եթե պատիժը կրելուն մնացել է երկու տարուց ոչ ավելի ժամանակ:
Հեղինակ:
«Փաստինֆո»