Դեյզի Օգսթոնն աշխարհում այն 130 մարդկանցից մեկն է, ով տառապում է Ադամս-Օլիվերի համախտանիշով: Հազվագյուտ հիվանդությունը վնասում է գլխամաշկը և գանգը ծննդյան ժամանակ, գրում է The Dailymail պարբերականը:
2-ամյա աղջիկը ծնվել է կես գանգով, այսինքն՝ նրա գանգի 6-7սմ հատվածը ծածկված է միայն մաշկով: Աղջիկը կմահանա, եթե լացի: Բժիշկները զգուշացրել են աղջկա ծնողներին, որպեսզի վերջիններս ամեն գնով խուսափեն նրան վշտացնելուց, քանի որ ուժգին լացը կարող է ճնշում գործադրել ուղեղին և այն դարձնել խոցելի:
Ծնողները նշել են, որ իրենք գտել են աղջկան հանգստացնելու ձևերը: Աղջիկը վերջին անգամ լացել է 2010 թվականին, երբ անառողջ էր:
Դեզին կարող է նորմալ կյանքի վերադառնալ միայն նորարարական վիրաբուժության շնորհիվ: Իսկ վիրահատությունը հնարավոր կլինի կատարել միայն 13 տարեկանում: