Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի գիտնականները կարծում են, որ «լոլիկով հաբեր»-ը, որոնք պարունակում են լիկոպին, կարող են մինչև 70% բարելավել սերմնահեղուկի որակը, ինչը կօգնի անպտղությանը հաղթահարելուն:
Մասնագետների խոսքով՝ լիկոպինը, որը լոլիկին հաղորդում է կարմիր գույն, կարող է դրական ազդել տղամարդու պտղաբերության վրա: Կան հետազոտություններ, որոնք ապացուցում են՝ լիկոպինը կարող է դանդաղեցնել շագանակագեղձի քաղցկեղի զարգացումն ու կանխել շագանակագեղձի մեծացումը:
Գիտնականները պատրաստվում են հետազոտություն անցկացնել 18-30 տարեկան 60 տղամարդկանց շրջանում:
Մասնագետների խոսքով՝ այսօր աշխարհում 6 զույգից 1-ը չի կարողանում երեխա ունենալ և 50% դեպքերում դա պայմանավորված է տղամարդկանց սերմնահեղուկի վատ որակով:
Աղբյուրը՝ tert.am