Մեղրիի նորաբաց կլինիկայում ծնվել է առաջին փոքրիկը

Օրեր առաջ բացված Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնում գրանցվել է առաջին երեխայի ծնունդը: Ագարակ քաղաքի բնակչուհի, առաջնածին Մ. Գ-ն լույս աշխարհ է բերել 3500գ քաշով, 51 սմ հասակով առողջ տղա:

Ծնունդն ընդունել է Մեղրիի բժշկական կենտրոնի երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մանկաբարձ-գինեկոլոգ Մարտին Խաչատրյանը: 

Հանրապետության նախագահի մարզերի համաչափ զարգացման ծրագրի իրականացման արդյունքում Սյունիքի մարզի բոլոր համայնքների բնակիչները ստիպված չեն լինի որակյալ բժշկական օգնություն ստանալու համար հասնել մայրաքաղաք, նրանք հնարավորություն ունեն ախտորոշվել և բուժվել տեղում: