Ըստ իսպանացի և ֆինն գիտնականների՝ նորածինը մոր կաթի հետ ստանում է մանրէների 700 տեսակ: Ալեքս Միրայի և Էրիկի Իզոլաուրայի ղեկավարած աշխատանքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition ամսագրում:
Հենց կաթնագեղձի մեջ են գիտնականները հայտնաբերել 700 տեսակի մանրէներ, որոնցից գերակշռում էին
Streptococcus, Lactococcus, Leuconostoc, Weisella և Staphylococcus տեսակները:
Պարզվել է նաև, որ կրծքի կաթի մանրէների կազմը կախված է տարբեր գործոններից, օրինակ՝ մոր ճարպակալման աստիճանից:
«Եթե այդ մանրէները իմուն համակարգի զարգացման գործոն հանդիսանան, դրանց ավելացումը արհեստական կերերին թույլ կտա նվազեցնել ալերգիայի, ասթմայի և այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը»,-մեջբերում է հեղինակներից մեկին Medical News Today-ը:
Աղբյուրը` www.1in.am