Կառավարության աջակցության 9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
«Այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։ Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող այժմ նորից փորձել»,-գրել է նա։
Սարգսյանը նաև հայտնում է, որ արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի 100.000 դիմում, որոնց գումարները կփոխանցվեն շաբաթվա ընթացքում։ Ծրագրին կարող եք դիմել այստեղ։