Հանրապետության դպրոցներում արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար աշխատանքային օրերում փոփոխություններ կլինեն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հարգելի ծնողներ և աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են դպրոցներում աշնանային արձակուրդների հետ, արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար՝ դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը և 24-ը»,-նշել է Արայիկ Հարությունյանը:



