ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Առողջապահության նախարարն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:«Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք թեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,-գրել է նախարարը:
Աղբյուրը՝ tert.am



