Ավարտվեց «Գարնանն ընդառաջ» լուսանկարների մրցույթի քվեարկությունը, և հաղթողներն արդեն հայտնի են:
Մրցույթը և քվեարկությունը բուռն արձագանք առաջացրեց «Իմ Փոքրիկ»-ի ընթերցողների շրջանում: Արձանագրվեց ինչպես ակտիվ մասնակցություն, այնպես էլ շատ ակտիվ քվեարկություն:
Քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ է ստացել Արինան` ընդհանուր 3208 քվե: Երկրորդ տեղում Յանան է` 2222 քվե: Երրոդ հորիզոնականում Արամե Խաչատրյանն է, չորրորդում` Էլիզան և հինգերորդում` Նարեն, համապատասխանաբար 902, 630 և 437 քվեներով:
Այս փոքրիկների լուսանկարները մինչև ապրիլի 7-ը կլինեն www.impoqrik.am կայքի դեմքը:
Շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին մրցույթին մասնակցության և հաղթանակի կապակցությամբ:
Առաջիկայում սպասեք նոր անակնկալներ «Իմ Փոքրիկ»-ից:
«Իմ Փոքրիկ»-ը շնորհավորում է նաև բոլոր մայրիկներին, կանանց գարնանային գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ:
Մանկական հավատարմությամբ` Իմ Փոքրիկ