Հայաստանում կորոնավիրուսով վարակված մայրիկը երեխա է ունեցել։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նշելով, որ ծննդաբերությունից հետո ծննդկանի մոտ թեստը տվել է բացասական արդյունք, իսկ երեխան այսօր կթեստավորվի։ «Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե' երեխան, թե' մայրը իրենց լավ են զգում: Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ»,- գրել է Թորոսյանը։



