Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1473-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 24 է: Առողջացածների թիվը 633 է, փաստացի բուժվողներինը՝ 816: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 13929 քաղաքացի։