Հայաստանում ջրծաղկի սեզոնային բարձրացում է նկատվում: Բժիշկ-համաճարակաբան Կարինե Քոչարյանի խոսքով՝ որպես օդակաթիլային վարակ, այն ունի սեզոնայնություն:
Ամենաբարձրը միշտ լինում է աշնան վերջին, ձմռանը և վաղ գարնանը: Հիվանդությունը սկսվում է բարձ ջերմությամբ, հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է: «Ջրծաղիկը արագ տարածվելու հակում ունի և շատ արագ առողջ մարդիկ կարող են վարակվել», -ասում է Կ.Քոչարյանը:
Առողջապահության նախարարությունը մոնիտորինգ է անցկացնում դպրոցներում, մանկապարտեզներում: Այս հիվանդությունը, ըստ նրա, կարելի է նաև տնային պայմաններում բուժել, սակայն բարդության դեպքում բուժումը իրականացվում է հիվանդանոցներում:
Հիշեցնենք, որ ջրծաղիկը վիրուսային, սուր ընթացքով, վարակիչ, օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդություն է: Այն օժտված է բարձր վարակելիությամբ և ունի արագ տարածման միտում: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը հիվանդանում է ջրծաղկով մինչև 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը` մինչև 10 տարեկան: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է: Հիվանդությունն հիմնականում ընթանում է թեթև, հատկապես` մանկական տարիքում, մեծահասակների մոտ այն ընթանում է ավելի ծանր:
Շարունակությունը՝ www.panorama.am



