Բրիտանացի գիտնականները հետազոտությունների արդյունքում եզրակացրել են, որ 30-39 տարեկանում ծննդաբերած կանանց երեխաներն ավելի խելացի և առողջ են, քան 20-29 կամ 40-49 տարեկանում ծննդաբերած կանանց երեխաները:
Հետազոտողներն որոշել են պարզել՝ ազդո՞ւմ է մայրիկի տարիքը նորածնի մտավոր և ֆիզիկական ունակությունների վրա: Հետազոտությանը մասնակցել է 18 000 բրիտանացի երեխա:
Պարզվել է, որ 30-39 տարեկանում ծննդաբերած մայրիկների երեխաներն ունեցել են կոգնիտիվ բարձր ունակություններ: Նաև պարզվել է, որ 40-անց կանայք ավելի քիչ են զբաղվում երեխաների հետ, քան ավելի երիտասարդ մայրիկները: Վերջիններս, չնայած զբաղվածությանը, երեխաների հետ հաճախ են խաղում, գիրք կարդում:
Աղբյուրը՝ Vospitaj.com