Նույնիսկ գերազանցիկները երբեմն ցանկանում են դասից փախչել ու դասընկերների հետ պարզապես խաղալ բակում:
Այս ֆոտոշարքում, սակայն, ներկայացված են այն դպրոցները, որտեղ դասից փախչելու ցանկություն հաստատ չի առաջանա:
Շվեդական այս դպրոցում չկան պատեր: Ազատ տարածություն է, որտեղ աշակերտները պարապում են առանձին թեմատիկ գոտիներում:


Այստեղ բոլորը կարող են հանգստի հարմար վայր գտնել:

Դպրոցում կա նաև բատուտ՝ գերակտիվ երեխաների համար:

Չինական այս դպրոցն այնքան էլ մեծ չէ, սակայն դա սպորտից հրաժարվելու պատճառ չէ: Ֆիզկուլտուրայով զբաղվելու համար անհրաժեշտ ամեն բան կգտնեք տանիքին:

Այս աստիճանները կօգնեն երեխաներին ստուգել մաթեմատիկական գիտելիքները, ինչպես նաև թույլ չեն տա մոռանալ արդեն սովորածը:
Դպրոցական այս գրադարանը շատ հարմարավետ է, և այստեղ կան բազմաթիվ գունավոր ու հարմարավետ բազկաթոռներ: Կարելի է ժամերով ընթերցել:

Այո, դուք չեք սխալվում. սա դպրոց է:


Որպեսզի ոչ ոք չխանգարի կողքինին, դպրոցի աստիճանները բաժանել են երեք մասի՝ նրանց համար, ովքեր շտապում են, ովքեր չեն շտապում և ովքեր SMS են գրում՝ քայլելով:

Իսկ սա դպրոցական ավտոբուս է, որտեղ կան բոլոր հարմարությունները:

Իսկ այս խողովակն աշակերտներին դասասենյակից ուղիղ խաղահրապարակ է տեղափոխում:




