Թատրոններ ու թանգարաններ, որոնք կաշխատեն տոնական օրերին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Սիրելի՛ ընկերներ, 

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն ու թանգարանները կաշխատեն Ամանորի տոներին։

Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարաններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև:

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.

✓ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան,

✓ Մարտիրոս Սարյանի տուն թանգարան,

✓ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,

✓ Հովհաննես Թումանյանի թանգարան,

✓ Սերգեյ Փարաջանովի թանգարան,

✓ Երվանդ Քոչարի թանգարան,

✓ Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու),

✓ Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00),

✓ Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00):

Տոնական օրերին նախարարության ենթակայության թատրոններում երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ»։