ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք. վարակված է ընդհանուր 15 մարդ

Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

«Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,- գրել է նախարարը: