Հանրահայտ երգչուհի Մերայա Քերին անցյալ տարի իր զույգ բալիկներին կրող փորիկը զարդարել էր գեղեցիկ թիթեռների նկարով, ինչից հետո դա շատ նորաձև դարձավ ապագա մայրիկների շրջանում, գրում է Daily Mail-ը։
Ստորև ներկայացված ուշագրավ ֆոտոշարքի հեղինակն է բոստոնցի նկարչուհի Վոնետա Բերին, ում կարծիքով՝ կլորիկ փորիկները բնավ չեն զիջում սպիտակ կտավներին, և դրանց վրա
«Առաջին փորը, որի վրա ես աշխատել եմ, իմն էր և, օգտագործելով ստվերների խաղը, ես ստեղծեցի ամբողջովին հարթ կտավի տպավորություն»,- նշել է Բերին։
Յուրաքանչյուր նկար ավարտին հասցնելու համար կնոջից պահանջվում է 3-5 ժամ՝ կախված պատկերի ծավալից և բարդությունից։ Գեղեցիկ լինելուց զատ, այս աշխատանքները բավական թանկ արժեն՝ 1 նկարը 700 դոլար։
{gallery}art{/gallery}



