Ռուսաստանի Ալթայի երկրամասում փետրվարի 29-ին լույս աշխարհ է եկել Ռոման Տիտովը, որը կշռում է 7կգ 85 գրամ:
Ինչպես հաղորդում է «Գազետան», հսկա փոքրիկը եւ նրա մայրը` 42-ամյա Սվետլանա Տիտովան իրենց լավ են զգում: Նորածինը Տիտովների ընտանիքում իններորդ երեխան է: Նրանց նախորդ բոլոր երեխաները ծնվել են միջին քաշով:
Նշվում է, որ Տիտովները հավատացյալներ են, ուստի չեն դիմել հակաբեղմնավորիչների օգնությանը, առավել եւս` աբորտի:
News.am