2020-ի հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմումին կից ծննդօգնության պետական հավաստագիր չի պահանջվի:
Միաժամանակ, մայրության նպաստը կնշանակվի կառավարության սահմանած կարգով՝ բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Այս մասին նախագիծն այսօր կառավարությունը հավանության է արժանացրել:
2020-ի հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմած եւ ծննդօգնության պետական հավաստագիրը չներկայացնելու հիմքով մերժված, չաշխատող անձանց նպաստի իրավունքը կվերականգնվի՝ առանց նոր դիմում ներկայացնելու: Այն դեպքում, երբ դիմում չի ներկայացվել, մայրության նպաստ նշանակելու դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 140-օրյա ժամանակահատվածում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած եւ հավանության արժանացած այս լուծումը ժամանակավոր է՝ մինչեւ «Պետական նպաստների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելը:



