Տանիք՝ մանկական տակդիրներից

Մառախլապատ Ալբիոնում գտել են օգտագործված մանկական տակդիրներից ազատվելու հնարքը՝ դրանք օգտագործելով շինարարության մեջ: Այս տեսակի աղբը շրջակա միջավայրում չի քայքայվում ավելի քան 500 տարի,- գրում է Դեյլի Մեյլը:

Կանադական Knowaste ընկերությունը հաղորդում է, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս վերամշակել նման գարշահոտ աղբը՝ վերածելով այն բավականին թանկարժեք պլաստմասայի և մանրաթելերի: Սրանք էլ շատ արդյունավետ կլինեն կղմինդրների շինարարության համար:

Միայն Մեծ Բրիտանիայում ամեն տարի աղբի է վերածվում 500 հազար տոննա տակդիր:

Աղբյուրը` 24tv.ua