Պապիկը մանակապարտեզից տուն է տարել ուրիշի երեխային

Կրասնոդարում թոշակառու պապիկն իր թոռնիկի փոխարեն տուն է տարել ուրիշի երեխայի: Պապիկը գնացել է մանկապարտեզ, անունով կանչել իր թոռնիկին, երեխաներից մեկը «պապիկ» բացականչելով եկել է, բռնել ծերունու ձեռքն ու գնացել են:

Քիչ անց մանկապարտեզ է եկել այդ երեխայի մայրը: Պարզել են՝ երեխան չկա: Դիմել են ոստիկանություն: Ոստիկանները հարց ու

փորձ են արել, պարզել, որ այդ օրն աշխատել է նոր դաստիարակը, ով դեռ լավ չի ճանաչում երեխաների ծնողներին:

Եզրակացության են եկել, որ երեխային ուրիշ ծնող է տարել: Քիչ անց արդեն պապիկը երեխայի հետ վերադառնում է մանկապարտեզ: Տեղում երեխաներին փոխանակել են, խնդիրը հարթվել է:

Աղբյուր` Panorama.am