Մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները հագեցվել են ուսումնաօժանդակ ձեռնարկներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը տեղեկացրեց, որ մայրենի լեզվի, մաթեմատիկայի, ծեփագործության հետ կապված ձեռնարկները մեկ շաբաթ առաջ արդեն բաժանվել են դաստիարակներին:
«2013 թվականին կշարունակվեն մանկապարտեզների վերանորոգման ծրագրերը: Մարտ ամսից հետո մանկապարտեզները կվերանորոգվեն
Հանրակրթության վարչության պետի խոսքով` քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է նաեւ սննդի վերահսկողությունը: «Այդ առումով քաղաքապետ Տարոն Մարգարյանը խիստ հանձնարարական է տվել: Անակնկալ այցելություններ ենք կազմակերպում եւ ուսումնասիրում մանկապարտեզներում երեխաներին տրվող սնունդը: Մեր մշտական վերահսկողության արդյունքում հունվար ամսից մեկ մանապարտեզի տնօրեն արդեն ազատվել է աշխատանքից»,-ասաց Սողոմոնյանը:
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործում է 161 մանկապարտեզ: