Բրենդային խանութներից խաղալիքներ գնելու հնարավորություն չունեն նույնիսկ մասնավոր մանկապարտեղները: Առավելեւս նման խաղալիքներ ձեռք բերելու հնարավորություն չեն ունենա քաղաքապետարանների ենթակայության տակ գտնվող նախակրթարանները:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը: «Եթե
Սարուխանյանը տեղեկացրեց նաև, որ մանկապարտեզներին խաղալիքներով ապահովում են նաև ծնողները: Գործում է նաեւ «Օգնիր մանկապարտեզին» կայքը, որին հանգանակությունների միջոցով մանկապարտեզները համալրվում են նոր խաղալիքներով:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մանուկների և դեռահասների բաժնում չեն ընդունում, որ նախադպրոցական հաստատություններում խաղալիքների որակը ստուգելու պարտականությունն իրենցն է: Իրենք պատասխանատու են սննդի, անկողնու և այլ պարագաների համար: «Մանկապարտեզի խաղալիքները պետք է ստուգվեն վաճառակետերում` նախքան մանկապարտեզ մտնելը, իսկ դա պետք է անեն Էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժինները»,-ասացին մանուկների և դեռահասների բաժնից:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությանստուգումների արդյունքում արդեն կասեցվել է երեխաների համար վտանգավոր մանկական խաղալիքների վաճառքը: Բացի այդ, խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների «Թույներից ազատ խաղալիքներ» ծրագրի իրականացրած հետազոտության արդյունքում պարզվել էր, որ հայկական արտադրության 68 խաղալիքի շուրջ 20 տոկոսը պարունակում է առնվազն մեկ ծանր մետաղ: Ամենաանվտանգ խաղալիքները եղել են բրենդային խանութների խաղալիքները, իսկ ամենաշատ ծանր մետաղներ հայտնաբերվել են չինական արտադրության խաղալիքների մեջ: Խորհուրդ է տրվում խաղալիքներ գնելիս ուշադրություն դարձնել խաղալիքի վրա անվտանգության մասին նշմանը, թե ինչ նյութեր են պարունակվում, նշված հնարավոր վտանգների մասին գրառումներին, ինչպես նաեւ ուշադրություն դարձնել խաղալիքի հոտին: