«Ֆիքսիկներ» նախակրթարանը փնտրում է պատասխանատու, նախաձեռնող և հոգատար մանկավարժի: Անհրաժեշտ է, որ աշխատանքի համար դիմողն ունենա․
✓ բարձրագույն կրթություն նախադպրոցական մանկավարժության ոլորտում
✓ հայերենի լավ իմացություն
✓ 2-3 տարեկան երեխաների հետ աշխատելու փորձառություն
✓ համբերատարություն
✓ թիմային աշխատանքի, կազմակերպչական հմտություններ
✓ եռանդուն և ստեղծագործաբար գործելու ունակություն
✓ մեծ սեր փոքրիկների նկատմամբ
«Ֆիքսիկներ» նախակրթարանում դուք կարող եք տեսնել և զգալ միմիայն հոգատար վերաբերմունք մեկմեկու հանդեպ: Մեկ ընտանիք դարձած աշխատակիցները պատրաստ են ցանկացած պահի ձեռք մեկնել, իսկ լուսավոր, հաճելի և հեքիաթային միջավայրն էլ ավելի է նպաստում ոգևորությամբ աշխատելուն: Նրանց ջերմ և կենսուրախ թիմն անհամբեր սպասում է իր նոր գործընկերոջը:
Հետաքրքրված անձինք լրացուցիչ տեղեկատվության համար կարող են զանգահարել 041 12 20 22 հեռախոսահամարին: Հավելենք՝ ցանկալի է, որ թեկնածուն լինի Դավիթաշենի բնակիչ:



