Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել. Armenpress.am

Մասիսի բժշկական կենտրոնում փետրվարի 10-ին ծնվել է 5 կգ 500 գրամով քաշով, 60 սմ հասակով տղա երեխա:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԲԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից: «Հրաշք լուր Մասիսի Բժշկական կենտրոնից. կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գր քաշով, 60 սմ հասակով»,-տեղեկացնում է ԲԿ-ն:

Մասիսի բժշկական կենտրոնը և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորել է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին: