Հայաստանում գործում է 7 պետական մանկատուն, որտեղ 2011թ-ի տվյալներով` ապրում է շուրջ 780 երեխա:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի գլխավոր մասնագետ Կարինե Խաչատրյանը: Նրա խոսքով` մանկատներից 2-ը մասնագիտացված են, որտեղ ապրում են 415 մտավոր եւ ֆիզիկական արատներ ունեցող երեխաներ:
«Մասնագիտացված մանկատները նախատեսված են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով, բնածին եւ ձեռքբերովի ֆիզիկական, մտավոր արատներ ունեցող երեխաների համար:»Մարի Իզմիրլյանի» անվան մանկատանն ապրող երեխաների 90 տոկոսն ունեն տարբեր խնդիրներ եւ կառավարության որոշման նախագծի հաստատվելուց հետո այն եւս կդառնա
Նա նշեց, որ մասնագիտացված մանկատներում խնամվող յուրաքանչուր երեխայի համար պետությունը օրական տրամադրում է 1380 դրամ` սննդի, եւ 4918 դրամ` երեխայի խնամքի համար, ընդհանուր առմամբ` 6298 դրամ: Ավելի քիչ է հատկացվող գումարը ոչ մասնագիտացված մանկատների համար: «Օրինակ` «Երեւանի մանկան տուն» մանկատան մեկ երեխայի համար օրական հատկացվում է 1115 դրամ` սննդի, 5061 դրամ` այլ ծախսերի համար:
Գոյություն ունի մանկատնից դուրսգրման մի քանի ճանապարհ: «Դա լինում է, երբ երեխայի նկատմամբ խնամակալություն է սահմանվում, կամ երբ երեխան հանձնվում է խնամատար ընտանիքի, ինչպես նաեւ երբ վերադարձվում է կենսաբանական ընտանիք: Գերակշռում են հիմնականում որդեգրման միջոցով դուրսգրման դեպքերը»,-ասաց Խաչատրյանը: