Նյարդաբան Ռիչարդ Դևիդսոնը ասում է, որ մեդիտացիայի հասարակ մեթոդները օգնում է երեխաներին ավելի լավ կենտրոնանալ և ավելի բարիանալ,- հաղորդում է The Vancouver Sun-ը:
Դևիդսոնը ուսումնասիրություններ է իրականացրել Մեդիսոնի տարրական դպրոցների աշակերտների շրջանում:
Տարրական դպրոցի երեխաների հետ կիրառված մեթոդները շատ պարզ են. երեխայի կենտրոնանալու և սովորելու ունակությունը բարելավելու համար մի քար են դնում նրա փորին, որպեսզի երեխան կարողանա կենտրոնանալ շնչառության համակարգի վրա՝ մինչ քարը իջնում, բարձրանում է:
Դևիդսոնի հետազոտությունները նաև ցույց են տվել, որ ուղեղի սխեմաները շատ կարևոր են մարդու լարվածության կայուն վիճակը ապահովելու համար:
Բացի այդ, հետազոտությունը պարզել է, որ ուղեղը էլաստիկ է և կարող է ձևավորվել փորձերի և վարքագծի հիման վրա:
Ուսումնասիրությունը, այդ թվում և ուղեղի պատկերի հետազոտությունը ցույց են տվել, որ հնարավոր է միտքը մշակելով՝ փոխել ուղեղի գործառույթը և կառուցվածքը այնպես, որ նպաստի բարեկեցության և ճկունության ավելի բարձր մակարդակների:
Դևիդսոնի ուսումնասիրությունները տասնյակ հոդվածներով հրապարակված են գիտական ամսագրերում:
1in.am