Միապաղաղությունը կարող է արգելակել մանկական ուղեղի զարգացումը

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ միապաղաղ գործողություններն ու զգացմունքները բացասաբար են ազդում մանկական ուղեղի գործունեության վրա, հայտնում է gogetnews.info-ն: Գիտնականների կարծիքով՝ արտաքին միջավայրը վաղ տարիքում կարող է ավելի խոր ազդել ուղեղի վրա, քան ընդունված է եղել համարել:

Ոչ վաղուց ծնված մկների վրա կատարված փորձերի արդյունքում պարզվել է, որ միանման, պարբերաբար կրկնվող խթանները թույլ չեն տալիս, որ արյունատար անոթներ գոյանան զարգացող ուղեղում:

Այդպիսի միպաղաղությունը կարող է ուղեղի հյուսվածքների առանձին նյարդային կենտրոններում հանգեցնել նույնիսկ թթվածնային քաղցի: Ընդ որում՝ տուժում են կարևոր գոտիները՝ զգայական, լսողական և շարժողական:

 

Աղբյուրը`1in.am