Հայաստանում մինչեւ 15 տարեկան երեխաների մոտ ՄԻԱՎ վարակի 22 դեպք է արձանագրվել, որոնցից 2-ը արյան միջոցով է փոխանցվել, 20-ը' մորից երեխային:
Այս մասին «ԶԼՄ-ի դերը ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում» սեմինար-վարժանքի ժամանակ ասաց բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանցյանը:
«Երեխան կարող է վարակվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ եւ կրծքով կերակրվելիս»,-ասաց նա:
Արզաքանցյանի խոսքով' կրծքով կերակրվելիս երեխան կարող է վարակվել անմիջականորեն կրծքի կաթի միջոցով, կամ պտուկների, հակապտուկային շրջանի մաշկի արյունահոսող վնասվածքներից' մայրական արյուն կուլ տալու հետեւանքով:
Որևեւէ կանխարգելիչ միջոցառում չիրականացնելու դեպքում, ՄԻԱՎ վարակով հիվանդ կանանցից ծնված երեխաների 1/3 ը վարակվում է:
«ՄԻԱՎ-ով վարակված մորից երեխայի վարակումը կանխելու ուղիներն են' հղիության ընթացքում եւ ծննդաբերության ժամանակ մոր կողմից
Երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի եւ ՁԻԱՀ-ի առաջին դեպքերը գրանցվել են 2001թվականին:
ՄԻԱՎ վարակով հիվանդների մահացածների թվում կան 5 երեխաներ:
Արմենպրես