Երեւանում կկայանա «Մենք ենք, մեր Արցախը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրերը

Երեւանում այսօր` մայիսի 17-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում կբացվի գեղանկարչական ցուցահանդես: Կցուցադրվեն Արցախի արվեստի եւ գեղարվեստի դպրոցների սաների 20 լավագույն նկարչական  եւ դեկորատիվ կիրառական աշխատանքներ:

Ժամը 18.00-ին` Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն Արցախի երաժշտական, արվեստի, հանրակրթական  դպրոցների, երաժշտական քոլեջի, վարժարանի,  մանկական ստեղծագործական կենտրոնների  պատանի երաժիշտ-կատարողները, պարային համույթները:

News.am