Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է երեխան լիաթոք ծիծաղում, երբ մայրը ձևացնում է, թե փռշտում է:
Տեսանյութում ԱՄՆ Միսիսիպի նահանգի Գալֆպորտ քաղաքի բնակչուհի Լինդսեյ Քոպոկի որդին է` Բենսոնը: Մայրը սկզբում երեխային նստեցրել է հատուկ աթոռի վրա` կերակրելու, սակայն փռշտալուց հետո, տեսնելով երեխայի դրական արձագանքը, սկսել է «խաղալ» փոքրիկի հետ:
Տեսանյութը նկարահանել է Քայլա Քոպոկը և հրապարակել այն սոցիալական կայքում, որը կարճ ժամանակահատվածում արագորեն տարածվել է համացանցում և սիրվել հազարավոր մարդկանց կողմից:
Աղբյուրը՝ Tert.am



